Ժամանակին ձեր կայքով գիշեր-ցերեկ գովերգում էի...

Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին, ասաց. «Մենք անձերի վրա չենք կենտրոնանում: Կուզեմ հիշեցնել Ձեզ, որ ժամանակին ձեր կայքով գիշեր-ցերեկ գովերգում էիք պարոն Կարապետյանի կառավարումը»:

Պատգամավորն այնուհետև անդրադարձավ հուշամեդալների, հուշադրամների, հիշատակային մետաղադրամների արտադրությանը և վաճառքին: