«Ժամանակ». Ջրի վրա նստած հրեշը. Ահա թե ում մա...

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի ոռոգման համակարգի պաշտոնյաներին՝ նշել էր, թե նրանք օլիգարխներ են, եւ պետությունը գնալու է նրանց հետեւից:

Ջրային համակարգի օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը Էջմիածին ՋՕԸ ղեկավար Սուրեն Սեդրակյանն է: Վերջինս սեփականաշնորհել է էջմիածնի կենտրոնում գտնվող ՋՕԸ գրասենյակը՝ այն վերածելով առանձնատան: Էջմիածնի Հարկային տեսչության շենքը եւս սեփականաշնորհվել է Սեդրակյանի կողմից, հարկայինը այդ շենքում ընդամենը վարձակալ է:

Սեդրակյանը սեփականաշնորհել է ջրային տնտեսությանը պատկանող Այղր լճի պոմպակայանը՝ այն վերածելով ռեստորանային համալիրի, որը հայտնի է «Պոպոքներ» անունով, Սեդրակյանին է պատկանում էջմիածին-Երեւան մայրուղու վրա գտնվող «Եդեմ» սգո սրահը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում