«Ժամանակ» թերթը գրում է. «Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացվող ստուգումների արդյունքում բացահայտվում են ապօրինությունների աննախադեպ փաստեր: Մասնավորապես՝ հարյուրավոր և հազարավոր ընտանիքներ կեղծված փաստաթղթերով հաշվառված են եղել որպես սոցիալապես անապահով և ստացել են նպաստ:
Ըստ մեր աղբյուրի՝ իշխանությունները չգիտեն ինչպես վարվել կեղծարարների հետ, քանի որ եթե գնան քրեական գործեր հարուցելու ճանապարհով, ապա պետք է լուծարեն ծառայությունը և բոլոր աշխատակիցներին ուղարկեն կալանավայրեր»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:



