Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի «Մոնպառնաս» գերեզմանատանը:
Շիրակը կհուղարկավորվի իր ավագ դստեր՝ Լորանսի գերեզմանի կողքին, որը, երկար ժամանակ պայքարելով անորեքսիայի դեմ, 2016 թվականի ապրիլին, 58 տարեկան հասակում մահացել է:
Սեպտեմբերի 29-ին` «Հաշմանդամների տանը» Ֆրանսիայի նախկին նախագահի հետ կանցկացվի ազգային հրաժեշտի արարողություն:



