Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել ԲՐԻԿՍ-ի երկրներին դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի դեմ ուղղված ագրեսիան։ Ինչպես տեղեկացնում է Associated Press-ից, ԲՐԻԿՍ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Արաղչին կոչ է արել դաշինքի անդամներին և այլ երկրներին «ձեռնարկել գործնական քայլեր՝ պատերազմ հրահրելու դադարեցման համար» և վերջ դնել ՄԱԿ-ի կանոնադրության խախտումների անպատժելիությանը։
Նախարարը նաև հորդորել է դաշինքի անդամներին դադարեցնել միջազգային ինստիտուտների քաղաքականացումը։
ԲՐԻԿՍ-ի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի, ինչպես նաև նոր անդամ երկրների ներկայացուցիչները մայիսի 14-ից երկօրյա բանակցություններ կվարեն Նյու Դելիում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը նշել է, որ բանակցությունները կկենտրոնանան գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և անդամ երկրների միջև համագործակցության խորացման ուղիների վրա։



