«Զգո՛ւյշ, սուր է». Թրամփը ծիծաղել է Չարլզ Երր...

Չարլզ Երրորդ թագավորը կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վինձորի ամրոցում Պատվո պահակախմբի զորատեսի ժամանակ, գրում է Daily Mail-ը։

Պատվո պահակախմբի զորատեսի ժամանակ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել փոխգնդապետ Գրինին։ Երբ զինվորականը սրի շեղբը մոտեցրել է ուսին՝ ազդարարելով զորատեսի ավարտը, Չարլզ Երրորդ թագավորը Թրամփին ասել է. «Զգո՛ւյշ, սուր է»:

Թրամփը և նրա կինը՝ Մելանյան, սեպտեմբերի 17-ին ժամանել են Վինձորի ամրոց՝ Չարլզ Երրորդ թագավորի հետ հանդիպելու։ Նրանց դիմավորել են արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը։ Նրանք Թրամփին ուղեկցել են Չարլզ Երրորդ թագավորի և թագուհի Կամիլայի մոտ։