Զելենսկին զանգահարել է Ալիևին

Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինհայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի գրասենյակը։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնությանհատկապես ձմեռային ժամանակահատվածում էներգետիկ ոլորտին ցուցաբերվող աջակցության համար։

Հեռախոսազրույցի ընթացքում ևս մեկ անգամ արտահայտվել է աջակցություն պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըմտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանառկա սպառնալիքների և հետագա համագործակցության ձևաչափերի շուրջ։