Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկություններով խորհրդարան է վերադարձրել մանկապիղծների քիմիական ամորձատման եւ հրապարակային ռեեստրի մասին № 6449 օրինագիծը, փոխանցում է «112.ua»-ն:
Օրինագիծը նախատեսում է քիմիական ամորձատման կիրառում մինչեւ 14 տարեկան անձի բռնաբարության դեպքում:
Ձեւակերպումը տառացիորեն հետեւյալն է. «Սեքսուալ բնույթի գործողությունների կատարումը՝ կապված հեշտոցի, անալ կամ օրալ թափանցմամբ այլ անձի մարմին սեռական օրգանների կամ ցանկացած այլ առարկայի օգտագործմամբ անձի նկատմամբ, որը չի հասել 14 տարեկանի՝ անկախ նրա կամավոր համաձայնությունից»:
Սահմանվել է, որ հարկադիր ամորձատումը կատարվում է հակաանդրոգեն դեղամիջոցների ներարկմամբ, որոնք կազմված են լիբիդոն եւ սեքսուալ ակտիվությունը նվազեցնող քիմիական նյութերից: Հարկադիր քիմիական ամորձատումը չի կիրառվում մինչեւ 18 տարեկանը եւ 65-ից մեծ տարիքում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:
Փաստաթղթով նաեւ խստացվում է խմբով կամ անչափահաս անձի՝ 12-ից մինեչեւ 15 տարեկան, բռնաբարության համար ազատազրկման պատիժը:



