«Ստրանա.ua»-ն, վկայակոչելով տեղական ոստիկանությանը, հայտնում է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին թուրքական Բորդումում հանգստանում է թիկնազորի պահպանությամբ, որը նրան տրամադրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
Ավելի վաղ Զելենսկին Թուրքիայում հանգստի մասին համացանցում էր գրել՝ հստակեցնելով, որ վերջին 4 ամսում առաջին հանգստյան օրերն է անցկացնելու:
«Հիմա հանգստավայրում հանգստանում են տարբեր երկրներից մոտ 20 բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց ոչ մեկի հանդեպ նման մեծ ուշադրություն չկա: Էրդողանը Զելենսկուն շատ լուրջ թիկնազոր է տրամադրել: Երբ լրագրողները փորձել են նրան լուսանկարել ռեստորանում ընթրելիս, բոդիգարդները դա խստորեն կանխել են»,- ասել են Բորդումի ոստիկանները:



