Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններում «տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ և անձնական հանդիպման հույս հայտնել։
«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում իր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, ես հիշում եմ մեր հրաշալի հանդիպումը նախագահ Թրամփի հետ սեպտեմբերին, երբ մենք մանրամասն քննարկեցինք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը», – գրել է Զելենսկին X-ում։
Նա ասել է, որ Կիևը շարունակական աջակցության հույս ունի։
Զելենսկին հավելել է, որ կցանկանար անձամբ շնորհավորել Թրամփին հաղթանակի կապակցությամբ և քննարկել համագործակցության ամրապնդման ուղիները։