Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ը օգնության համար...

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ը օգնության համար դիմել է Ուկրաինային՝ Մերձավոր Արևելքում իր բազաները իրանական հարձակումներից պաշտպանելու նպատակով: Այս մասին նա հայտարարել է Monde պարբերականին տված հարցազրույցում։

«Մեզ են դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ մերձավորարևելյան երկրների տարածքում գտնվող իրենց բազաների հարցով։ Մեզ են դիմել նաև Սաուդյան Արաբիան, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը»,- ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ ուկրաինացիներն արդեն գտնվում են տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ հենց կիևյան վարչակարգի ղեկավարն է նման առաջարկով դիմել Վաշինգտոնին, այլ ոչ թե հակառակը, և որ նա վերջին մարդն է, ումից ինքը կցանկանար օգնություն ստանալ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։