
Ուկրաինան լիովին սինխրոնիզացրել է Կանադայի կողմից Ռուսաստանի ռազմական մեքենայի համար աշխատող 139 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Հատկանշական է, որ պատժամիջոցներները վերաբերում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականներին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին։
Մասնավորապես, նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել պատժամիջոցների սինխրոնիզացման մասին: Նախագահի կայքում նշված է, որ դրանք ազդել են 74 ֆիզիկական և 65 իրավաբանական անձանց վրա, որոնք առնչություն ունեն Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական և էներգետիկ, ռազմաարդյունաբերական համալիրի, քարոզչություն, Ուկրաինայի դեմ տեղեկատվական գործողությունների ոլորտներին:
Պատժամիջոցների ցանկում ներառված են Վլադիմիր Պուտինի ազգականները, մասնավորապես՝ Լյուդմիլա Օչերետնայա՝ Պուտինի նախկին կինը, Արթուր Օչերետնի՝ նրա ներկայիս ամուսինը, Միխայիլ Պուտինը՝ Պուտինի զարմիկը, Միխայիլ Շելոմովը՝ Պուտինի եղբորորդին, Իգոր Զելենսկին՝ Պուտինի դստեր նախկին ամուսինը։