Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել...

Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել Թրամփի հետ՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար։ Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան արդեն համաձայնության են եկել պլանի մեծ մասի շուրջ, որը զգալիորեն վերանայվել է ամերիկյան նախաձեռնության 28 կետանոց սկզբնական տարբերակի համեմատ։ Սակայն Զելենսկին ցանկանում է Թրամփի հետ քննարկել տարածքային զիջումների հարցը, որը մնում է վիճաբանության հիմնական կետը։

«Հուսով եմ, որ նախագահ Զելենսկու այցը կկայանա հնարավորինս շուտ, քանի որ դա կօգնի Թրամփին շարունակել իր պատմական առաքելությունը՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է Երմակը։