Ռոստովում ու Թաթարստանում գիշերային հարձակում...

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզը գիշերը ենթարկվել է զանգվածային օդային հարձակման։ 

Կամենսկ-Շախտինսկի քաղաքի և մարզի ութ շրջանների տարածքում ոչնչացվել կամ չեզոքացվել է ավելի քան 80 անօդաչու թռչող սարք։ Կրասնոսուլինսկի շրջանում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հարձակման հետևանքով հրդեհվել է Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանը։ Ձեռնարկությունը դադարեցրել էր աշխատանքը դեռ սեպտեմբերի վերջին՝ Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) հարվածից հետո, իսկ նոյեմբերին այն ներառվել էր Եվրամիության պատժամիջոցների ցանկում։

Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանը Ռոստովի մարզի միակ նավթավերամշակման ձեռնարկությունն է և վառելիքի խոշորագույն մատակարարներից մեկը Ռուսաստանի հարավում։

Կիեւը նաեւ հարձակում է գործել Թաթարստանում «Կալեյկինո» նավթամղիչ կայանի վրա, որը Ռուսաստանի նավթափոխադրման ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներից է։