Ուկրաինայի ուժային կառույցներում պաշտոնանկություններ են սկսվել։ Մասնավորապես, հայտարարվել է, որ պաշտոնից հեռացվում է այդ երկրի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին։ Ուկրաինական մամուլում եւ տելեգրամյան սեգմենտում եղած տեղեկությունների համաձայն, վերջինիս պաշտոնը զբաղեցնելու է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։ Եղած տեղեկությունների համաձայն, պաշտոնանկ է արվել նաեւ Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Սպասվում է, որ նախագահ Զելենսկին առաջիկա ժամերին հանդես կգա ուղերձով։



