Տրանսպորտով երթևեկելը մինչև 2030 թվականը պետք...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ինչ պետք է փոխվի երևանցիների կյանքում մինչև 2030 թվականը։

«Կարծում եմ՝ մինչև 2030 թ. մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ մեր հասարակական տրանսպորտում ծախսված ժամանակը պիկ ժամերին պետք է նվազած լինի նվազագույնը 30 տոկոսով, և պետք է պայմաններ ստեղծենք, որ մարդատար մեքենաներից մարդկանց հոսքն ուղղվի դեպի հասարակական տրանսպորտ»,- ասել է նա։

Շարունակելով թեման՝ քաղաքապետը շեշտել է. «Մարդու կյանքում մինչև 2030 թ. պետք է փոխվի հետևյալը. նա պետք է իմանա, որ երբ իր ավտոմեքենայից տեղափոխվի հասարակական տրանսպորտ, 2030 թ. դրությամբ պիկ ժամին այսօրվա համեմատ 30 տոկոսով ավելի արագ է տեղ հասնելու»։