Զելենսկին օրենք է ստորագրել՝ Ուկրաինայում ՌԴ-...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության եւ նրա ռեզիդենտների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման սկզբունքների մասին: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:

«Նշված օրենքը սահմանում է սեփականության իրավունքի օբյեկտների հասարակական անհրաժեշտության պատճառաբանություններով հարկադիր առգրավման իրավական հիմքերը», - ասված է Ուկրաինայի խորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: