Զելենսկին կրել է «Ռուսաստանը նորից փոքր դարձն...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված երեկոյան տեսաուղերձի ժամանակ կրել է արտառոց գրությամբ շապիկ: Խոսքը «Ռուսաստանը նորից փոքր դարձնենք» գրության մասին է:

Սրան, ինչպես հայտնում է РБК-ն, արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Փոքր ինչի՞ պես՝ ԽՍՀՄ-ի՞, Ռուսական կայսրությա՞ն: Օ՜, հասկացա՝ Կիևյան Ռուսիայի պես: Դրա համար մեզ պետք է Կիևը: Եվ դու դա ինքդ ասացիր, գրողի տարած հիմար»,- նշել է Զախարովան: