Զելենսկին կբռնագանձի ապօրինի կերպով հարստացած...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման և ապօրինի հարստացման քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին գրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

Տեղի և օտարերկրացի փորձագետների հետ մշակված օրենքի համատեղ նախագիծը ներկայացնում է պաշտոնատար անձանց ապօրինի ակտիվների բռնագրավման նոր մեխանիզմ`առանց մեղադրական դատավճռի, քաղաքացիական կարգով, ինչպես նաև վերականգնում է ապօրինի հարստացման համար պաշտոնյաների պատիժը:

Նշենք, որ դա Ուկրաինայի քրեական օրենսգրքի այն հոդվածն է, որը 2019թ. փետրվարին Ուկրաինայի Սահմանադրական դատարանը հայտարարեց հակասահմանադրական:

Այսպիսով, չի սահմանվում ազատազրկում, սակայն ավելի քան 900,000 ուկրաինական գրիվնայից ավելի չհիմնավորված ակտիվների հայտնաբերման դեպքում պատասխանատվությունից չի կարողանա խուսափել անգամ այն պաշտոնյան, որն այժմ չի աշխատում, բայց նախկինում անօրինական կերպով հարստացել է:

Բոլոր այդ միջոցները գանձվելու և օրինական կարգով ուղղվելու են Ուկրաինայի պետական բյուջե: