Զելենսկին Հռոմի պապ Լևոն XIV-ին հրավիրել է առ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ «Սա մեր առաջին զրույցն էր, բայց այն արդեն շատ ջերմ էր և իսկապես բովանդակալից», - գրել է նա իր Telegram ալիքում։

Զելենսկին Հռոմի պապի հետ քննարկել է արդար խաղաղության հասնելու, բանտարկյալների ազատ արձակման և ուկրաինացի երեխաների տուն վերադարձի անհրաժեշտությունը։ Զելենսկու խոսքով՝ նրանք համաձայնել են անձնական հանդիպում պլանավորել։

Զելենսկին նաև Լևոն XIV-ին հրավիրել է առաքելական այց կատարել Ուկրաինա։ «Նման այցն իրական հույս կբերի բոլոր հավատացյալներին, մեր ողջ ժողովրդին», - գրել է Զելենսկին։

Լևոն XIV-ը, երբ դեռ կարդինալ էր, Ուկրաինայի պատերազմը անվանեց «իմպերիալիստական ​​բնույթի ներխուժում»։