Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» (C8) ձևաչափի ստեղծման մասին, որը միավորում է Ուկրաինան, Ռումինիան, Սերբիան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ավստրիան և Հունգարիան, ինչպես նաև Եվրամիությունն ամբողջությամբ: Այդ մասին նա հայտնել է տելեգրամի իր ալիքում։
«Այսօր, առաջին անգամ այստեղ՝ Ուկրաինայում, մեր Կարպատների հատվածում, գագաթնաժողով է, որը միավորում է բոլոր կարպատյան պետությունները, մեր երկրների տարածաշրջաններն ու համայնքները։ Մենք մեկնարկ ենք տալիս նոր՝ C8 ձևաչափին՝ Կարպատյան ութնյակին, որը միավորում է մեզ և մեր հարևաններին Եվրոպայում՝ Ռումինիա, Սերբիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա, Ավստրիա, Հունգարիա և, վերջապես, Եվրամիությունն ամբողջությամբ»,- նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ այս ձևաչափը պետք է նույնիսկ ավելի մոտեցնի երկրներին և ԵՄ մակարդակով ստեղծի փոխգործակցության ևս մեկ ուժեղ տարր անվտանգության և էներգետիկայի ոլորտներում, զգալորեն ընդլայնի լոգիստիկ հնարավորությունները, անդրսահմանային տնտեսական համագործակցությունը և համայնքների աջակցությունը։
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Ուկրաինա՝ Զելենսկու հրավերով՝ մասնակցելու Կարպատյան ինտեգրացիոն նախաձեռնության հանդիպմանը։



