ՌԴ ԱԽ-ում հայտարարել են Հայաստանում ռուսական...

Հայաստանի իշխանությունները ջանում են արժեզրկել ռուսական ակտիվները, որպեսզի ստիպեն սեփականատերերին ազատվել դրանցից։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ֆիքսում ենք նշաններ այն բանի, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,- արձանագրել է նա։

Շևցովի խոսքով՝ շրջանառության մեջ են դրվում թեզեր դրանց թերֆինանսավորման, ներդրումային կլիմայի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության բնապահպանական վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին։

«Դա արվում է նրա համար, որպեսզի արժեզրկվեն ռուսական ակտիվները և սեփականատերերը ստիպված լինեն ազատվել դրանցից»,- նշել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։