Եվրոպայում առիթ են փնտրում ՆԱՏՕ-ի և Ռուսաստան...

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի պատճառով Սլովակիան երբեք չներքաշվի ռազմական հակամարտության մեջ։

Նա մտավախություն ունի, որ Եվրոպայում պարզապես առիթ են փնտրում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ առճակատման համար։ Գրում է ՌՏ-ի տելեգրամյան ալիքը:

Նա նաև նշել է, որ կա միտում՝ «Եկեք պատերազմենք» ոգով ռազմատենչ հռետորաբանությամբ փոխարինելու այնպիսի խնդիրներ լուծելու անկարողությունը, ինչպիսիք են անօրինական միգրացիան և էներգիայի բարձր գները։

«Աստված իմ, ո՞ւմ հետ ենք մենք պատրաստվում պատերազմել։ Ո՞ւմ հետ։ Կարո՞ղ եք, տիկնայք և պարոնայք, պատկերացնել, թե ինչ կլինի, եթե կիրառվի ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը։… Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեզ ասեն՝ պատրաստեք 5 հազար զինվոր, 10 հազար զինվոր, և նրանք ինչ-որ տեղ կմեկնեն պատերազմելու։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ում դեմ, ինչու և հանուն ինչի», — ընդգծել է Ֆիցոն։