Սույն թվականի սեպտեմբերի 17-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին և առաքելության էներգետիկ ոլորտի փորձագետներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ և ջրային ոլորտների զարգացմանն ու կարգավորմանն առնչվող արդիական հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրական էներգիայի կուտակիչ կայանների զարգացման և կիրառման հնարավորություններին, ինչպես նաև դրանց դերին էներգետիկ համակարգի ճկունության և կայունության ապահովման գործում։
Քննարկվել են նաև էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը և սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր։
Ջրային ոլորտին առնչվող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել խմելու և ոռոգման ջրի սակագներին, դրանց ձևավորման և կարգավորման առանձնահատկություններին։
Կողմերը կարևորել են ոլորտի զարգացման ուղղությամբ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը։



