Զելենսկին հայտարարել է ամերիկյան կողմի հետ նո...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ նոր հանդիպումը կկայանա այս շաբաթվա վերջին, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

Նա բացատրել է, որ կողմերը կքննարկեն անվտանգության երաշխիքների հիմնական պլանի մշակումը։

Նրա խոսքով՝ այսօր նա բանակցություններ կվարի նաև Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ, որոնք հետագայում Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների նախապատրաստման մաս կդառնան: