Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգվում է մինչև մայիսի 9-ը, հաղորդում է ուկրաինական Strana.ua պարբերականը։
«Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայում ռազմական դրությունը և մոբիլիզացիան մինչև մայիսի 9-ը երկարաձգելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայում ռազմական դրության ռեժիմ է մտցվել 2022 թվականի փետրվարի 24-ից: Հաջորդ օրը Զելենսկին հրամանագիր է ստորագրել ընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Այդ ժամանակից ի վեր դրա գործողության ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։