Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան դեմ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը Ռուսաստանին սահմանակից երկրներից դուրս բերելուն։ Այս մասին նա ասել է LRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։
«Դա չի կարելի թույլ տալ։ Կարծում եմ՝ եվրոպացի բոլոր ղեկավարները դա հիանալի հասկանում են, և ոչ ոք երբեք չի համաձայնի այդպիսի պայմանների», - հայտարարել է նա։
Նաուսեդան նաև կողմ է արտահայտվել անվտանգության եվրոպական ճարտարապետության մոդելին, որի հիմքում ընկած է ՆԱՏՕ-ն։
Ռուսաստանը քանիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման կապակցությամբ։



