«Ես ինչի՞ պետք է մեկնաբանեմ». ՔՊ–ականը՝ ՍՏՀ Խ...

Ես անձամբ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության անդամ չեմ, և եթե անգամ կա նման քննարկում, ես մասնակից չեմ եղել դրան և չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ գլխավոր քարտուղարը խախտել է միջազգային պաշտոնյայի իր մանդատը և ղեկավարության անունից պաշտոնական շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի ղեկավարությանը՝ նոյեմբերի 9-ի «հաղթանակի» կապակցությամբ, արդյոք Հայաստանը բարձրացնելու է այս հարցը պաշտոնական մակարդակով և նրա հրաժարականը պահանջի։

Հարցին՝ առհասարակ ինչպե՞ս է գնահատում այս հայտարարությունը, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց. «Ես ինչի՞ պետք է այդ հայտարարությունը մեկնաբանեմ, մենք։ Պատերազմից հետո էլ բազմաթիվ անգամ տարբեր թելերով իրար հետ ամուր կապված պետությունների ղեկավարներից տարբեր դիրքորոշումներ ենք տեսել, ինչպես օրինակ Բելառուսի, ե եթե անհրաժեշտ համարել ենք, այդ մասին խոսել ենք»։