Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել իր երախտագիտությունը Մոսկվայի և Կիևի միջև շփումները կազմակերպելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինի խոսքով՝ առանց Թրամփի աջակցության Ալյոշկիում մարդասիրական գործողությունն անհնար կլիներ։ Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է գերիների փոխանակման շրջանակում մարդասիրական ուղղությամբ առաջիկա ևս մեկ խոշոր քայլի մասին։
Պուտինը նշել է նաև, որ Կոնստանտինովկայում դեռևս շուրջ 400–500 խաղաղ բնակիչ է մնում։ Ռուսաստանն առաջարկում է մարդասիրական առաքելության շրջանակում կազմակերպել նրանց դուրսբերումը քաղաքից։
ՌԴ նախագահը նաև խնդրել է Ուիթքոֆին և Քուշներին Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքների հիման վրա գնահատել կողմերի միջև հետագա շփումների հեռանկարները։



