Զելենսկին Էրդողանին երախտագիտություն է հայտնե...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման հարցը, ինքը երախտիք է հայտնել Թուրքիայի նախագահին՝ Կիևի դիրքորոշմանն աջակցելու համար։

«Հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահ Ռեփեթ Էրդողանի հետ, երախտագիտություն հայտնեցի Ռուսաստանի վերջին սադրիչ որոշումից հետո Ուկրաինայի դիրքորոշմանն աջակցելու համար։ Նաև շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների՝ Ուկրաինայի, Թուրքիայի Գերմանիայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությանն աջակցելու համար»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Զելենսկին։