Զելենսկին ցանկանում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Ան...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է թույլ տալ իրեն տեսակապով ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա՝ հունիսի 28-ի նիստին, որը նվիրված է լինելու Ուկրաինայի հարցին:Այդ մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Անվտանգության խորհրդում իր աղբյուրին:

Գործակալությունը նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ալբանիան մտադիր է բավարարել Ուկրաինայի նախագահի խնդրանքը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 28-ին հրատապ նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով: