Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ սեպտեմբերի 1-ին հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, երեքշաբթի հայտնել է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Զելենսկին եւ առաջին տիկին Ելենա Զելենսկայան ժամանել են Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հրավերով Ուկրաինայի պետության ղեկավարի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում: Այցի օրակարգը ներառում է երկու երկրների ղեկավարների անհատական​​ եւ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումներ»,- ասված է ուղերձում:

Ըստ մամուլի ծառայության` տեղի կունենան նաեւ Զելենսկու մի շարք կարեւոր հանդիպումներ ամերիկացի պաշտոնյաների հետ: Ինչպես եւ նախատեսված էր, Ուկրաինայի եւ ԱՄՆ -ի ներկայացուցիչները կստորագրեն մի շարք փաստաթղթեր: Այցելության ծրագիրը նախատեսված է մի քանի օրվա համար եւ կընդգրկի Միացյալ Նահանգների Արեւելյան եւ Արեւմտյան ափերի մի շարք քաղաքներ: