Ինձ ասել էին՝ պարոն Ծառուկյան, որ դու սկսում ես ճիշտ քննադատել, ինքն իր տեղը չի գտնում, Ձեր սեփականությանը վնաս են տալու, հանձնարարությունն արդեն ստացել են: Այս մասին Մեղրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական հայտարարությանը:
«Ես ասել եմ՝ իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել: Այսօր 20 տարի առաջ սեփականացրած գործարանն ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք և տալու ենք ժողովրդին: Էլի ժողովրդինն է, աշխատում են, հարկերը տալիս են:
Ինչ վերցրել ենք, մի բան էլ ավելի, քարը քարին դնելով զարգացել է: Դրանով ուզում են Ծառուկյանին վախեցնել, բայց հակառակը, ինչ-որ կա իրականում ասելու եմ, իմ ժողովրդի ցավը տանեմ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր, ՔՊ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը Շնողում հայտարարել էր՝ Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առթիվ: Այս պահից ես ասում եմ՝ նրանք Ծառուկյանի և Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ-ն է:



