
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վարշավայի անվտանգության համաժողովում իր ելույթում առաջարկել է եվրոպական գործընկերների հետ համատեղ հակաօդային պաշտպանության հուսալի վահան ստեղծել Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ուկրաինան առաջարկում է Լեհաստանին և մեր բոլոր գործընկերներին կառուցել համատեղ, իսկապես հուսալի վահան ռուսական օդային սպառնալիքների դեմ, և դա հնարավոր է։ Ուկրաինան կարող է հակազդել ռուսական բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին, և եթե մենք միասին գործենք տարածաշրջանում, ապա կունենանք բավարար զենք և արտադրական հզորություններ դրանց համար։ Եթե Ռուսաստանը կորցնի երկնքից հարվածելու ունակությունը, ապա չի կարողանա շարունակել պատերազմը», - ասել է Զելենսկին համաժողովում տեսակապով ելույթի ժամանակ: