Զելենսկիին միջնամատ են ցույց տվել

Ելույթ ունենալով Գերագույն ռադայում՝ պատգամավոր Գեո Լերոսը միջնամատ է ցույց տվել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին  եւ պետության ղեկավարի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին։ Այս մասին հայտնում է Ուկրաինա 24/7-ը։

Լերոսը հայտարարել է, որ «չի վախենում ճշմարտությունն ասելուց» եւ նախագահին անվանել է երկրի գլխավոր դավաճան։  Դրանից հետո նա միջնամատ է ցույց տվել Զելենսկիին եւ Երմակին։ 

«Ժողովրդի ծառա» կուսակցությունում խոստացել են քննարկել տվյալ միջադեպը կարգավորող հանձնաժողովում։