Ֆրանսիան դիրքորոշումը չի փոխի առանց Ռուսաստան...

Վերադառնալ էներգետիկ հարցերի քննարկմանը չի կարելի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ն ր Ուկրաինան իրական հրադադար չեն հաստատել: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես կարծում եմ, որ վերադառնալ էներգետիկ հարցերի քննարկմանը չի կարելի այնքան ժամանակ, քանի դեռ երկու կողմերն էլ իրական հրադադար չեն հաստատել: Վերջին 48 ժամվա ընթացքում ես Ռուսաստանի կողմից էներգետիկ զինադադարի որևէ նշան չեմ տեսել:

Բոլորիս անհրաժեշտ է լրջորեն վերաբերվել սրան: Այսօր մենք բացարձակապես փաստացի ոչ մի հիմք չունենք մեր դիրքորոշումը փոխելու համար: Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել ինչպես Ուկրաինայի խաղաղ քաղաքացներին, այնպես էլ ենթակառուցվածքներին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: