Զելենսկիի կինը շնորհակալություն է հայտնել Անն...

Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել երեկ Կիևում տեղի ունեցած առաջին տիկնանց և ջենթլմենների ֆորումի պանելային քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի կնոջը Աննա Հակոբյանին:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։