ԱՄՆ վարչակազմը երկրից արտաքսել է մոտ 100 իրանցիների, այս մասին գրել է The New York Times-ը:
«Սա համարվում է վերջին տարիների ընթացքում իրանցիների ամենամեծ զանգվածային արտաքսումը»,- նշվում է հայտարարության մեջ։
Վաշինգտոնը երկար ժամանակ խուսափում էր Իրանի քաղաքացիների արտաքսումներից՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության և փաստաթղթային խնդիրների պատճառով: Սակայն այս անգամ արտաքսումը հնարավոր դարձավ ԱՄՆ -ի և Իրանի միջև կուլիսներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:



