ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
«Այս նախագծի իրականացման մեջ տեսնում ենք էական ներուժ՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջ շարժվելու համար», - ասել է նա:
Զախարովայի խոսքով, ամեն ինչ կախված է կողմերի պատրաստակամությունից. «Քննարկվում է տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը, որը Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու պատրաստակամությունից», - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։