«Զանգեզուրի միջանցքի» համար պայմանագիր է կնքվ...

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն զեկուցել է «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքների ընթացքի մասին։ Ըստ ԱՊԱ-ի թուրքական բյուրոյի՝ նախարարը նշել է, որ թուրքական հատվածում արդեն սկսվել են ճանապարհի 224 կիլոմետրանոց հատվածի վերանորոգումները։

«Ադրբեջանական կողմում աշխատանքները մոտենում են ավարտին։ «Զանգեզուրի միջանցքի» համար պայմանագիր է կնքվել, բայց շինարարությունը դեռ չի սկսվել։ Կարծում եմ՝ այն շուտով կսկսվի առանց էական ուշացումների։

Նախիջևանի կողմում կա 180 կիլոմետրանոց հատված։ Դրա մի մասը կվերանորոգվի, իսկ մյուս մասը՝ նորից կկառուցվի։ Մեր կողմից շինարարությունն արդեն սկսվել է 224 կիլոմետրանոց հատվածում», – հայտարարել է նա։