Զանգեզուրի միջանցքի բացմամբ հնարավոր կլինի աշ...

«Զանգեզուրի միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ռուսաստանի Հեռավոր Արևելքը Եվրոպայի հետ կապող Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) վերակենդանացման և տարանցիկ առևտրի ավելացման համար»,-այս մասին Անկարայում թուրք-ադրբեջանական գործարարների և արդյունաբերողների ասոցիացիայի (TÜİB) կողմից կազմակերպված «Ադրբեջան-Թուրքիա կամուրջ» տնտեսական հարաբերությունների միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա նշել է, որ Թուրքիայի համար Ադրբեջանը կարևոր ռազմավարական տարանցիկ կետ է, քանի որ հումք է ներմուծում Ադրբեջանից, հատկապես էներգետիկ ոլորտում:

«Զանգեզուրի միջանցքի բացմամբ շուտով հնարավոր կլինի աշխարհագրորեն միավորել թյուրքական աշխարհը, ամրապնդել տնտեսական կապերը, վերակենդանացնել Միջին միջանցքը և ավելացնել տարանցիկ առևտուրը», — նշեց Բոլատը: