
Իրանն արագ և վճռական արձագանք է տվել Հարավային Կովկասում ճգնաժամին։ Երբ որոշ երկրներ փորձել են կապ ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ, մի ծրագիր, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ և հեղինակությամբ է դիմակայել դրան՝ խափանելով այս դավադրությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն առաջնորդի միջազգային գործերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Tasnim-ի հետ զրույցում:
«Ինչպես խոստովանել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամեն ինչ պատրաստ էր այս միջանցքի գործարկման համար, սակայն Իրանը թույլ չտվեց, որ այն կյանքի կոչվի։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը իմաստուն քաղաքականության միջոցով և կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում։ Իրանի խելացի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն պաշտպանում է ազգային շահերը, այլև հանդես գալիս որպես ուժեղ արգելք տարածաշրջանում արտաքին ազդեցության դեմ», - ընդգծել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ Զանգեզուրի նախագծի հետ կապված թշնամիների վերջնական նպատակն էր հյուսիսից մեկուսացնել Իրանը և հարավից շրջապատել Ռուսաստանը, սակայն այս նախագիծը ձախողվել է։