
Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ, որտեղի՞ց եք կարդացել այդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել և համոզված եղեք, որ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայեցված որևէ փաստաթղթում: Ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում, այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ, համաձայնեցված բառապաշարի օգտագործումը: Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Ես կոչով դիմեցի ադրբեջանցի գործընկերջս, որպեսզի պարզաբանի՝ ի՞նչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, որտե՞ղ է այդ «Զանգեզուրի միջանցքը»: Քարտեզի վրա պետք է ցույց տալ այդ «Զանգեզուրի միջանցքը», որովհետև եթե պարզվի՝ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք՝ որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից»,-նշել է նա:
Վարչապետը հավելել է, որ դա արդեն իսկ ձեռքբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է: