«Զանգեզուր» անունով պրոյեկտ ՀՀ տարածքում չկա...

ՔՊ-ական ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը կառվարությունում, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է, որ «Զանգեզուր» անունով պրոյեկտ ՀՀ տարածքում չկա ու չի կարող լինել:

««Զանգեզուր» անունով պրոյեկտ ՀՀ տարածքում չկա ու չի կարող լինել, թե Բաքվում ինչ կասեն, իրենց գործն է։ Մենք շարունակում ենք աշխատանքները և վերահաստատում ենք, որ պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթը։ ՀՀ-ն ստացել է հնարավորություն  ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր տարածաշրջանում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասել է նա։