ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրոպական միության երկրները դարձել են Իրանի վրա հարձակման հետևանքների գլխավոր տուժողները՝ էներգակիրների համաշխարհային մատակարարումների համատեքստում։ Ըստ նրա՝ մարտական գործողությունների ձգձգման դեպքում իրավիճակն է՛լ ավելի կվատթարանա, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։
«Ինչ վերաբերում է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներին, ապա այն արդեն իսկ առաջացրել է համաշխարհային էներգետիկ շուկաների լուրջ ապահավասարակշռում։ Այս փուլում ամենաշատը տուժել են հենց Եվրամիության երկրները։ Նրանք իրենք են թուլացրել իրենց էներգետիկ անվտանգությունը՝ Բրյուսելի որոշումներով հրաժարվելով էներգակիրների այլընտրանքային, իսկ նախկինում՝ հիմնական աղբյուրներից, առաջին հերթին՝ ռուսականից»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան։



