«Յուքոմ» -ի արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանը Թվիթերի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ինքն ու եղբայրը նոր ընկերություն են հիմնել։
«2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»,- գրել է նա։