«ԷՄ ՓԻ ՋԻ» ընկերությունը, որը Գելլափի հայաստանյան ներկայացուցիչն է, հարցում է իրականացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հանրային տրամադրությունները ստուգելու նպատակով։ Հարցին, թե՝ ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կտայիք ձեր ձայնը, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 22.4 տոկոս ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 20,6 տոկոս։ Հաջորդը ԲՀԿ-ն է՝ 4,2 տոկոսով, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 3,9 տոկոս։ Այստեղ ուշագրավը թվերի տատանումն է։
Ընկերության առաջին հարցումը տեղի էր ունեցել մեկ փետրվարին: Համեմատած այդ թվերին, «Իմ քայլը» կորցրել է 30 տոկոսից ավելի, իսկ «Հայաստան» դաշինքի թվերն աճել են ավելի քան 3 անգամ:



