Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու․ Կար...

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում Պոլսի պատրարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել, փոխանցում է Ermenihaber-ը։

Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ, հայտարարելով, որ չի մասնակցելու ընտրությանը և ոչ ոքի օգտին չի քվեարկելու, նշել է.

«Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սև էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների և նրանց հետ համագործակցող հոգևորականների անունները»։

Նշենք, որ համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ՆԳՆ-ի ն կողմից պատրաստված Պատրիարքի կանոնադրությունում սահմանվել է, որ պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Արդյունքում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվել է։

Դեկտեմբերի 8-ին Ստամբուլի հայ համայնքն ընտրել է պատվիրակների, որոնք դեկտեմբերի 11-ին պետք է մասնակցեն Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությանը: Պատվիրակների մի մասն աշխարհիկ է, մյուս մասը՝ հոգևորական: Նախնական տվյալներով՝ ընտրվել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին աջակցող 12, իսկ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող 47 պատվիրակ: