«Նախկինների» օրոք Հայաստանի կառավարությունը Եվրոպական Միությունից ստանում էր ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն՝ Ընտրական բարեփոխումների համար, ընտրությունների թափանցիկությունը եւ տեխնիկական հագեցվածությունը ապահովելու համար, դրանք առավել ժողովրդավարական, ազատ եւ արդար դարձնելու համար։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այս ռեժիմի կողմից ընտրություններից առաջ ԵՄ-ին դիմելու օրակարգը փաստացի քաղաքական հակառակորդների դեմ պայքարով հիմնավորելը ոչ միայն խայտառակություն է ինքնիշխանության տեսակետից, ոչ միայն բացահայտ միջամտություն է մեր ներքին գործերին, այլեւ ԵՄ-ի կողմից ավտոկրատին աջակցելու բացառիկ ակտ։
Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն»,-գրել է նա:



