Ընտրության հարց չի, Կտրիճ Ներսիսյանը պետք է գ...

Կարծում եմ, որ Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում ինչքան Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ – խմբ.) ներկայությունը և ոչ միայն։ Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում ինչքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը։

Պրոցես է սկսվել և նա պետք է գնա այդտեղից։ Այստեղ ընտրության հարց չէ՝ կտա նա հրաժարական, թե չի տա։ Նա պետք է գնա այդտեղից», - հավելել է Փաշինյանը։

Նա կարծում է, որ եկեղեցու շուրջ աղմուկը առողջական ազդեցություն ունի։

«Ժողովրադվարական ​​երկրները չպետք է խուսափեն աղմուկից և հանրային քննարկումներից։

Ես նրա հետ շփվելու և խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել և այդ խոսակցություններից իմ ստացած տպավորությունն է այդ թվում իմ համոզման պատճառը, որ նրա ներկայությունը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն», - հավելել է Փաշինյանը։